Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բացվել է Գավառի ԲԿ

Բացվել է Գավառի ԲԿ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Գավառում հանրապետության ղեկավարն այցելել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Գեղարքունիքի մարզի Գավառի մասնաճյուղ` Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն (ԵԶՎԿ):

 

Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայության որակին:

 

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Գավառի բժշկական կենտրոնի բացմանը, որտեղ Նախագահին ներկայացվել են կենտրոնում իրականացված օպտիմալացման և ներդրումային ծրագրերը, առողջապահական այս հաստատության հնարավորությունները:

 

Նշվել է, որ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոնը կազմավորվել է Գավառի հիվանդանոցի և ծննդատան միաձուլման արդյունքում: Ընդհանուր առմամբ վերանորոգվել և կառուցվել է շուրջ 3835 քմ մակերեսով տարածք, մասնավորապես` իրականացվել է բժշկական կենտրոնի մասնաշենքի ամբողջական հիմնանորոգում: Սկսվել են նաև դիարանի շենքի կառուցման և ինֆեկցիոն մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:

 

Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների և վիրասրահների համար, կահավորվել՝ նոր բժշկական և կենցաղային կահույքով:

 

Առողջապահական այս հաստատությունն ունի նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորություն:

 

Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գավառի բժշկական նորաբաց կենտրոնում Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

 

«Պարո՛ն Նախագահ, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Գավառի նորաբաց բժշկական կենտրոնից»:

 

«Բնականաբար, տպավորություններս շատ լավն են: Ինքներդ տեսաք, թե ինչ պայմաններ են ստեղծվել և լսեցիք, որ սա յոթերորդ բժշկական կենտրոնն է, որ բացում ենք վերջին երկու տարիների ընթացքում: Հաջորդ տարի շահագործման կհանձնենք Գյումրիի ամենամեծ կենտրոնը և կսկսենք ևս վեց կենտրոնների շինարարություն: Գիտե՞ք, և՛ բժիշկների, և՛ պարզ մարդկանց հետ հանդիպման ժամանակ բոլորն էլ հասկանում են այսպիսի կենտրոնների առկայության կարևորությունը: Բնականաբար, խնդիրը ոչ միայն ժամանակի մեջ է, այլ այստեղ նաև հասանելիության ու հարմարավետության հարց է: Բնականաբար, գավառցին եթե պարտադրված է բուժվել, հիվանդանոցում պառկել, նրա համար շատ ավելի ցանկալի կլինի այսպիսի միջավայրում լինել, քան գնալ մայրաքաղաք: Հատկապես որ բժիշկները ևս պարտադրված են իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, որովհետև առանց մասնագիտական ունակությունների անհնար է ժամանակակից սարքավորումներն օգտագործել: Սա տարածքների համաչափ զարգացման մեր ծրագրի մի մասն է, կարևոր բաղկացուցիչն է, բայց, իհարկե, միայն առողջապահության բնագավառով չենք սահմանափակվելու: Կարծում եմ, որ բոլորս մի կողմից պետք է ուրախ լինենք, մյուս կողմից՝ ակնկալիքներն ավելի շատ պետք է լինեն: Մենք բոլոր ծառայությունները պետք է մոտեցնենք մարդկանց, դարձնենք ավելի հասանելի, ավելի որակյալ: Շատ լավ տպավորություններ ունեմ: Օրինակ, բժիշկներն ասում են, միգուցե մի քիչ չափազանցնում են, բայց ասում են, որ այստեղ կան այնպիսի սարքավորումներ, որ Երևանի շատ հիվանդանոցներում չկան: Սա, իսկապես, ուրախալի է:

 

Քիչ առաջ եղանք նաև մեկ այլ բժշկական կենտրոնում, որտեղ իրենց առողջությունն են վերականգնում երեխաները: Արաբկիր առողջապահական կենտրոնի հետ միասին պետություն-մասնավոր համագործակցության մի գեղեցիկ ծրագիր է իրականացվում, որով խրոնիկ հիվանդություններ, մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները վերականգնում են իրենց առողջությունը: Սա նրա համար եմ նաև շեշտում, որ, գիտե՛ք, մեկ շաբաթ հետո նշվելու է հաշմանդամների միջազգային օրը, և սա շատ լավ ազդակ է մեր հանրությանը՝ կարևորելու հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքը»:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. www.oratert.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ